copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:45 24-07-2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին

Այսօր ընդունել եմ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրականգործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության, ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցերը:

Հանդիպման ավարտին հաստատել ենք մեր պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված