Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 24-07-2024

Քասախ գյուղում կոյուղաջրերն ու անձրևաջրերը լցվել են ավտոտնակները

Կոտայքի մարզի Քասախ գյուղում կոյուղաջրերն ու անձրևաջրերը լցվում են մարդկանց ավտոտնակները։

Նաիրի համայնքի ավագանու անդամ Մարգարիտա Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին բազմաթիվ անգամներ տեղեկացրել են Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանին, վերջինս խոստացել է խնդիրը լուծեծլ, սակայն մինչ օրս հարցը լուծված չէ։

«Քասախի վարչական ղեկավարն ու իր վարչախումբը անդադար ստում են գյուղացիներին։

Մի քանի ամիս առաջ կոյուղաջրերն էին լցվում ավտոտնակները, օրերս էլ անձրևաջրերը։ Թովմասյանը խոստացավ դա անպայման վերացնել, միայն թե հարցը չհասնի համայնքապետարան։ Բայց կոյուղաջրերին գումարվեցին նաև անձրևաջրերը։

Թովմասյանը աշխատում է շրջանցել գյուղացիներին, որպեսզի ավելորդ անգամ չլսի բնակիչների արդար բողոքները։ Սա ոչ այլ ինչ է, քան անգործության մատնված վարչական կառույց։ Ցավալին այն է, որ համոզելով, սիրաշահելով կամ գուցե նաև սպառնալով ամեն ինչ արվում է, որպեսզի քասախցիները իրենց բողոքը չհասցնեն համայքապետարան»,- ասաց ավագանու անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ