copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:22 24-07-2024

ՔՊ-ական բժշկի մասնակցությամբ ծեծկռտուք՝ Գյումրի ԲԿ-ում

Oragir.News-ը օրերս գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի` սև ամպեր են կուտակվում գյումրեցի ՔՊ-ական բժիշկ Կարեն Գևորգյանի գլխին։

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհիվ Կարեն Գևորգյանը դարձավ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար, կարճ ժամանակ անց արդեն տնօրեն։

Գևորգյանի կառավարման ընթացքում, ինչպես նախկին բուժաշխատողներն են նշում, հիմնովին ավերվեց բուժհիմնարկը, քանի որ տնօրենը բիզնեսով էր զբաղված։

Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը դրանից հետո միացավ Գյումրի ԲԿ-ին, իսկ ՔՊ-ական Կարեն Գևորգյանը դարձավ հիվանդանոցի փոխտնօրեն։

Մեր զրուցակիցը, ով աշխատել է տվյալ բուժհաստատությունում ասում է։

«Իսահակյան Արմենը ամեն գնով ուզում է իր մտերիմներին խցկել Կարեն Գևորգյանի հետ։ Ես ատում եմ ցանկացած ՔՊ-ականի, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ Կարենին եմ պաշտպանում։ Խնդիրն այն է, որ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը Գյումրի ԲԿ-ն խոպան են դարձրել, ինչքան ծանոթ-բարեկամ, բժշկությունից հեռու մարդ ունեն, նշանակել են պաշտոնների։ Կարեն Գևորգյանը Սարուխանյանի մտերիմն է, Իսահակյանն էլ Նազելի Բաղդասարյանի մտերիմն է։ Սարուխանյանն ու Նազելին իրար կոկորդ են կրծում, իրանց համար պատվի պես բան է, որ իրենց մարդիկ աշխատեն բուժհաստատությունում։ Էդ հիվանդանոցը բարդակ է, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Երեկ ծեծկռտուք է եղել, հերթական ժողովն է եղել, որի ընթացքում Կարեն Գևորգյանն ու մի քանի բժիշկ ռազբորկա են արել, ընդհուպ ոստիկաններ են եկել, բայց ծածկադմփոց արվեց, ինչպես ամեն ինչն է էս հիվանդանոցում ծածկադմփոց արվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է նախկին բուժաշխատողը, ում անունը չենք հրապարակում իր իսկ խնդրանքով (դատական գործընթացների մեջ է):

Մեր զրուցակիցը նշում է, որ Կարեն Գեւորգյանի նշանակումով Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը հիմնահատակ ավիրվեց, որ իրենց թիմակցին ջրից չոր հանեն, մանկական հիվանդանոցը միացավ Գյումրի բժշկական կենտրոնին։

«Նիկոլը համ շոյել գիտի, համ ապտակել...Կարենին են թիրախավորել, որովհետև Նիկոլի ծառաներից է, մի ժամանակ Նիկոլի անունով էր երդվում։ Օգտագործվում ու շպրտվում են, գլխին քրգործ են կարում անվճար տրամադրվող դեղերի վաճառքով է իբր զբաղվել։ Գյումրի բժշկական կենտրոնում թող գան, ստուգումներ անեն, մատդ ուր դնես, ապօրինություն է ու սրանց ձեռքը բռնող չկա, որովհետև Նազելի Բաղդասարյան անունով «կրիշ» ունեն, Սարուխանյանների նման՝ հովանավորներ»,-շարունակում է մեր զրուցակիցը։

Ծեծկռտուքի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև հիվանդանոցից, նշեցին, որ նման բան չի եղել, իսկ ծեծկռտուքի գլխավոր դերակատար Կարեն Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված