copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:42 24-07-2024

Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը

Հունաստանի արտգործնախարարությունը ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանին աջակցելու հարցում:

«Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու և Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու մասին:

ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանային կայունությանը»,- նշված է նախարարության X-ի էջում:

Ամենից շատ դիտված