copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:22 24-07-2024

ՀՊՏՀ-ում արշալույսները խաղաղ են, բայց նախապատրաստական

Բուհերի խոշորացման գործընթացն առնչվելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին։ Բուհում խոսում են, որ ՀՊՏՀ-ն միանալու է Երևանի պետական համալսարանին։ Բայց գործընթացն անորոշ ժամկետներով հետաձգվել է, և ոչ ոք չգիտի միավորման ստույգ ժամկետները։ Պարզ չի նաև, թե առաջիկայում ով է լինելու բուհի ռեկտորը։

Oragir.News-ի աղբյուրը նշում է, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ամեն ինչ անում է, որ ինքը հաստատվի ռեկտորի պաշտոնում։ Այս հարցում նա ակնկալում է նախկին ՀՀԿ-ական ընկեր, ներկայում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությունը։

Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այլ պլաններ ունի։

Ամենից շատ դիտված