copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:56 23-07-2024

ՄԵՆԹամֆետամին․ ՔԿ-ն նոր թմրամիջոց է հայտնաբերել

Քննչական կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին, հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 1 անձ է կալանավորվել։

Քննչական կոմիտեի այս հայտարարությունը համացանցում բուռն քննարկման և ծիծաղի առարկա է դարձել, քանի որ հաղորդագրության մեջ «մեթամֆետամին»-ը նշվել է «ՄԵՆԹամֆետամին»։



ՔԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«2024 թվականի հուլիսի 17-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության «»Երևան քաղաքի ծառայողները Երևան քաղաքի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։

Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ առկա է դանակ, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդու մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության փողոցում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85գ. քաշով 3 փաթեթ:

Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը նշված ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է փաթեթավորված թվով 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22գ. նախնական քաշով, ինչպես նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15գ. ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, որի նախնական արդյունքներով՝ ներկայացված փաթեթների մեծ մասում առկա սպիտակավուն երանգի, բյուրեղանման փոշեզանգվածը «Մենթամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ այն իրացրած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը