copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 23-07-2024

2050թ.-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն.-ի. Արցախից բռնի տեղահանված հայությամբ` ՀՀ բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 53 000-ով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով:

Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած՝ «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարություն»-ում նշում էր, որ ՀՀ բնակչությունը պետք է դարձնի 5 մլն մարդ:

Ստացվում է, որ բնակչության աճի գործընթացը Փաշինյանը կայացնում է ոչ թե օրինական, այլ «անօրեն» ճանապարհով: Այսինքն՝ այս դեպքում վարչապետի երազած բնակչության աճը ապահովեց ոչ թե ծնելիության մակարդակի բարձրացումը, այլ Արցախից խաղաղ բնակչության բռնի տեղահանումը։ Փաստերն ապացուցում են, որ իշխանությունները նույնիսկ իրենք իրենց հանդեպ հաշվետու չեն. իսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ միայն հայերով 5 մլն բնակչություն ապահովել հնարավոր չէ, պետք է օտարերկրացիների եւս ներգրավեն՝ Փաշինյանի ծրագրերն իրականացնելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ