Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:23 22-07-2024

Մենք տեսնում ենք պետական մակարդակով սպիտակ թալան․ Մետաքսե Հակոբյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաք է հրավիրել։

Մետաքսե Հակոբյանն Oragir․News-ի հետ զրույցում հավաստեց՝ շարժումն արդեն իսկ տվել է իր արդյունքները։

«Այս շարժումը հասավ իր նպատակին․ այն է՝ միավորել։ Դուք տեսնում եք՝ իրար կողքի կանգնում են քաղաքական ուժեր, որոնք երբեք միասնական չեն եղել։ Այսօր մենք դա տեսնում ենք»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ շարժումը նաև սասանել է իշխանության հիմքերը։

ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ ավարտվել է շարժման էմոցիոնալ փուլը։

«Մի՞թե մենք բոլորս այնքան միամիտ ենք, որ հավատում ենք, որ կարելի է այս իշխանության քայլերը կանխել։ Այս իշխանություններին կարելի է միայն հեռացնել։ Մեր նպատակն է հասնել, ուժեղացած, անվտանգ Հայաստան, որի շնորհիվ կարող ենք նաև Արցախ հասնել։ Այդ ամենին հասնելու համար պետք է հեռացնենք այս իշխանություններին»,-ասաց նա։

Անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը՝ Հակոբյանը ասաց․ «Մենք տեսնում ենք պետական մակարդակով սպիտակ թալան։․․․․Պետական պարտքը աճում է, որովհետև դուք տեսնում եք այս մարդկանց ցոփ կյանքը։ Տասնամյականերով մենք ապրել ենք ազատ-անկախ Հայաստանում, մենք տեսե՞լ ենք արդյոք իշխանավոներին արձակուրդ մեկնելիս օգտվելիս կառավարական ինքնաթիռից, օգտվելիս կառավարական միջոցներից։ Այսօր նրանք համոզում են, թե 3 միլիոնից մեկն են, և 3 միլիոնն էլ այդպես ապրում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը