Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:30 21-07-2024

Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստ

Հուլիսի 19-ին Մարտունու մշակույթի տանը տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնողի նիստը, որը վարեց խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Գործընկերներիս`ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի հետ հանդես եկանք ելույթներով։

Նիստը եզրափակվեց ակտիվ հարցուպատասխանով և օրակարգային հարցերի քննարկումով»,- գրել է պատգամավորը։