copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:10 20-07-2024

ՌԴ նախկին պաշտոնյան գաղտնազերծումներ է արել 2023-ին Արցախում նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին, Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին:

Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:

Նրա խոսքով, ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:

ՌԴ դիվանագետի հավաստմամբ, ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:

Միանգամից նշեմ, որ Անանևի պնդումը, որ ՌԴ-ն փորձել է կանխել էսկալացիան, որևէ ձևով չի արդարացնում ՌԴ անկարողությունը` Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը չկասեցնելու կամ ավելի վաղ փուլում չկանգնեցնելու առումով:

Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանություններին, սրանք ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ դեռ 2018-ին էին ցանկանում հանձնել Արցախը, այնպես որ, նրանց մասով ամեն ինչ վաղուց էր պարզ:
Առհասարակ, միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասով, որևէ լուրջ քայլ չձեռնարկեց Արցախի բլոկադան թույլ չտալու, Ադրբեջանին զսպելու, արցախահայերի բռնի տեղահանությունը կանխելու համար:

Հիմա բոլորը փորձում են արդարանալ, պատասխանատվությունը միմյանց դաշտ փոխանցել, տպավորություն ստեղծել, թե պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման կամ հումանիտար խնդիրների վերացման շուրջ, իսկ իրականում նրանց թույլտվության ու լուռ համաձայնության ներքո, Ադրբեջանը նախ 2020-ին լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Արցախի դեմ, 2021-22-ին` արդեն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դիմեց, իսկ 2023-ին ուժի միջոցով ամբողջությամբ օկուպացրեց Արցախը»:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին

Ձեզ գուցե հետաքրքրի