copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 20-07-2024

Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը էլեկտրական մեքենաների «սիրահար» է: Բանն այն է, որ վերջերս քաղաքապետարանը ձեռք է բերել 20 նոր էլեկտրական մեքենա: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նպատակ կա որոշակի քանակությամբ նոր էլեկտրամեքենաներ ևս ձեռք բերել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական «արդարացումն» այն է լինելու, որ նախ՝ կառավարության որոշմամբ, ծառայողական մեքենաները չեն կարող 10 տարուց «ծեր» լինել, իսկ քաղաքապետարանի մեքենաների գերակշիռ մեծամասնությունը տասից ավելի տարվա արտադրության են, երկրորդ՝ էլեկտրական մեքենաների շահագործման դեպքում էապես կրճատվելու են դրանց սպասարկման ծախսերը, մասնավորաբար՝ կվերանան բենզինի, քսայուղերի ծախսերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Տիգրան Ավինյանը ցանկանում է քաղաքապետարանի մեքենաների գրեթե ողջ պարկը ժամանակի ընթացքում թարմացնել էլեկտրամեքենաներով:

Սակայն, որքան տեղեկացանք, քաղաքապետարանում բոլորը չէ, որ դրանից կշահեն. հնարավոր է՝ մեքենաների քանակի որոշակի կրճատում: Այսինքն, որոշ պաշտոնյաներ գուցե աշխատանքի գնան-գան «ոտքով»: Այս փաստը, մեր տեղեկություններով, որոշակի անհանգստություններ է առաջացրել քաղաքապետարանում, որտեղ կուլիսներում քննարկում են, թե ովքեր են տուժելու ավտոպարկի նման թարմացումից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին

Ձեզ գուցե հետաքրքրի