copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:03 20-07-2024

ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հուլիսի 4-ին ԵՄ դեսպանին էր փոխանցել ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։ «Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի, ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի, Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետեւանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- նշել էր նա։

Մենք տեղեկացանք, որ ԵՄ դեսպանը, այս ակցիայից հետեւություն անելու փոխարեն, դիմել է ոստիկանություն, եւ 3 շաբաթ անց` երեկ, Մուրազիին ոստիկանություն են հրավիրել` բացատրություն տալու:

Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ գնացել, մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ ԵՄ դեսպանությունը, որպես բողոք, ոստիկանություն է դիմել, սակայն քանի դեռ գրավոր ծանուցում չեմ ստացել, չեմ պատրաստվում ներկայանալ: Կարծում եմ` եթե ոստիկանությունը շարժվում է օրենքով, ապա պետք է հասկանան, որ ես այնտեղ անելիք չունեմ, քանի որ իմ գործողությունները տեսել են բոլորը: Որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել, եւ որեւէ մեկի իրավունքները ԵՄ դեսպանատանը չեն խախտվել, ո՛չ ԵՄ դեսպանության դուռն է կոտրվել, ո՛չ էլ նման մի բան»:

Իսկ ո՞րն էր այդ ակցիայի նպատակը, ինքն ի՞նչ է տարել դեսպանություն։ «Սիմվոլը եղել է պլաստմասսից, հաստատ՝ ինչ-որ մեկի ձեռքը չի եղել, եւ քանի որ դրանից մեկ օր առաջ ԵՄ դեսպանը ժողովրդավարության մասին ֆորումի ժամանակ խոսել էր Հայաստանի չեղած ժողովրդավարության մասին` գովեստի խոսքեր շռայլելով, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ քաղաքացին կորցրել էր իր դաստակը` ոստիկանների բիրտ ուժի հետեւանքով, այդ պատճառով էլ, որպես հիշեցում, նման ակցիա էի իրականացրել»:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին