copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:48 19-07-2024

Լենինգրադյան փողոցում ոստիկանները խուզարկում են ավտոմեքենաները

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լենինգրադյան փողոցում, ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Դեպի Մալաթիա-Սեբաստիա ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները կանգնեցնում և խուզարկություն են իրականացնում:

Oragir.News-ը ֆիքսել է, որ ոստիկաններն ստուգում են բոլոր տրանսպորտային միջոցների բեռնախցիկկները և սրահները։ Բացի ոստիկանությունից և պարեկային ծառայողներից՝ այս հատվածում ուժեղացված ծառայությանը մասնակցում են նաև կարմիրբերետավորները։ Թե ինչ են փնտրում, պարզ չէ։

Ժամը 21:30-ի դրությամբ խուզարկությունները շարունակվում են:

Նշենք, որ վերջին շրջանում ոստիկանույթունն ակտիվացրել է ուժեղացված ծառայությունը։ Վերջերս էլ ՀԱԹ-ում էր կազմակերպվել այսպիսի ստուգում։

ՆԳՆ-ից օրերս հայտնել էին, որ խուզարկությունների արդյուքում հայտնաբերվել է կացին, սառը զենք, թմրամիջոց, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ և այլն:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին