copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:06 19-07-2024

«Ջաղաց» հանգստի կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել․ կա վիրավոր․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում և Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում դանակահարել են 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել Ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ «Ջաղաց» հանգստի կենտրոնում հարևանությամբ հանգստացող երկու խմբերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սյունիքի մարզի բնակիչներ, 46-ամյա Գուրգեն Հ․-ին և 36-ամյա Մանվել Հ․-ին, իսկ Սյունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Իշխան Պ․-ին պատճառել դաստակի կոտրվածք, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Ոստիկանների և պարեկների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի է ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Աքսաննա Բ․-ի, 26-ամյա Օլյա Ս․-ի, 28-ամյա Գոհար Ս․-ի, 25-ամյա Ռուբեն Կ․-ի, 42-ամյա Էրիկ Ն․-ի, 20-ամյա Սամվել Ն․-ի և մյուս կողմից Գուրգեն Հ․-ի, Մանվել Հ․-ի, Իշխան Պ․-ի և Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արման Ղ․-ի միջև, որի ընթացքում Գոհար Ս․-ն, սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը, հարվածել է Մանվել Հ․-ի, Գուրգեն Հ․-ի կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածք և քերծել Իշխան Պ․-ի ձեռքը, վերջինս էլ, վիճաբանության ընթացքում վայր ընկնելով, կոտրել է ճաճանչոսկրը:

Վիճաբանության մասնակիցներին ոստիկաններն ու պարեկները տեղափոխել են Ոստիկանության Կապանի բաժին, որտեղ Գոհար Ս․-ն, Սամվել Ն․-ն, Ռուբեն Կ․-ն և Էրիկ Ն․-ն ձերբակալվել են:

Դեպքի փաստով Ոստիկանության Կապանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
19:59 Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է