copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:39 19-07-2024

Դեսպան Մկրտչյանը «խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացրել Սալոնիկի նավահանգստի պատասխանատուին

Հուլիսի 18-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Սալոնիկի նավահանգստի գլխավոր ֆինանսական պատասխանատու Սպիրոս Ստամուի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը Սպիրոս Ստամուին դեսպան Մրտչյանին մանրամասն ներկայացրեց Սալոնիկի նավահանգստի վերջին ժամանակաշրջանում արձանագրած հաջողությունները, նավահանգստի ընդարձակվող ներուժը։ Նշվեց բալկանյան և հարավ-արևելյան եվրոպական տարածաշրջանում նավահանգստի կարևորագույն դերակատարության մասին և որ առկա է արդյունավետ փախադրման ցանց Սալոնիկից մինչև հյուսիսային Եվրոպա Նա նշեց, որ ԵՄ կողմից այն ներառվել է տաս ռազմավարական նավահանգիստների ցուցակում։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը առաջարկեց առաջիկա առիթի դեպքում միջնորդել հայ տնտեսվարողների և Սալոնիկի նավահնգստի միջև հնարավոր համագործակցության հաստատման հարցում և հրավիրեց նավահանգստի ղեկավարությանը այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հեռանկարներին։

Հանդիպմանը քննարկվեց նաև ՀՀ կառավարության Խաղաղության խաչմերուկի գաղափարը, ինչպես նաև Գյումրին որպես "չոր նավահանգիստ" կառուցելու նախագիծը։

Հանդիպմանը մասնակցում էր Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին