copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 19-07-2024

Մոտ 2 տարի անհետ կորած համարվող, 19-ամյա Թոռնիկ Սարգսյանի մասունքները հուղարկավորվել են

Արագածոտնի Ապարան խոշորացված համայնքի Հարթավան գյուղում օրերս հողին հանձնեցին 2022 թվականից անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող 19-ամյա Թոռնիկ Սարգսյանի մասունքները։

«Շուրջ 2 տարի ընտանիքը, հարազատները, ամբողջ գյուղը հույսով սպասում էին, որ ողջ-առողջ հետ կգա մեր զինվորը, բայց նախորդ ամիս զանգահարել և ծնողներին հայտնել էին, որ Ադրբեջանի փոխանցած մասունքներից մեկը Թոռնիկինն է։ Ընտանքիը չէր հավատում, ուզում էին կրկնակի ԴՆԹ փորձաքննություն անցկացնել․․․

Ամեն դեպքում հաստատվել էր, որ դրանք մեր հերոսի մասունքներն էին, օրերս հողին հանձնեցինք։

Գյուղի մուտքի մոտ մինչ օրս սև ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Թոռնիկ 19»։ Ամբողջ գյուղը սգում է մեր հերոսի մահը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հարթավանի բնակիչներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 21-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար՝ 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 2 զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։ Վերջինս Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի