Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:27 17-07-2024

Աննա Դանիբեկյանը մեղավոր է, որ չի դատել Ռոբերտ Քոչարյանին. հարցում

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, հիմք ընդունելով այն, որ Դանիբեկյանը 4 տարի 4 ամիս ձգձգել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն ուներ բացառիկ կարևորություն, իսկ այդ տարիների ընթացքում վաղեմության ժամկետը լրացել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետարքրքվել՝ համաձա՞յն են, որ դատավորն է մեղավոր։

«Դատավորը մեղավոր է, որ Ռոբերտ Քոչարյանին չի դատել թալանելու համար»,- ասաց մի տղամարդ։

Հարցվածների մեծամասնությունը գրեթե նույն պատասխանները հնչեցրեցին, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանին արդարացնել պետք չէր։

Մի կին էլ պատասխանեց, որ շատ բացասական է վերաբերվում նախկին ղեկավարներին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը