copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:56 17-07-2024

Երկիրը թողել են անտեր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ եւ Արմավիր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:

Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում:

Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ: Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, եւ այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ եւ քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը