copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:49 31-05-2021

Ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում. Արշավիր Ղարամյան

44-օրյա պատերազմում զոհերին որպես անհայտ կորած ներկայացնելը եւ հարազատների կողմից դիահերձարաններում դիակների հայտնաբերումը հուշում է՝ «հայրենի» իշխանությունը գործում է ադրբեջանական սցենարով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։

«2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող, բայց պաշտոնապես հայտարարել էր 34-ի մասին՝ այն դեպքում, երբ բաց աղբյուրներից հայտնի է դարձել մի քանի հարյուրի մասին (հիշենք մեհիրիբանի կողմից այդ գործողությունների ընթացքում զոհվածների (սատկածների) մայրերի կամ կանանց ընդունելությունը, Մեյդան TV-ի ապրիլի 2016-ի ապրիլի 7-ին հրապարակած 93 հոգին՝ լուսանկարներով): Եթե նույնիսկ համարենք, որ թշնամու նույն զոհի մասին կրկնակի տվյալներ են ստացվել, ապա միևնույն է, ստացվում է, որ թշնամին այն ժամանակ տվել է գոնե 743 զոհ։

2016-ին, ըստ ստացված տվյալների, ադրբեջանական իշխանություններն իրական կորուստների թիվը սեփական ժողովրդից թաքցնելու համար երկար ժամանակ դիակները պահում էին երկրի տարբեր շրջաններում գտնվող դիահերձարաների սառնարաններում կամ կատարում էին գաղտնի հուղարկավորումներ:

2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:

Միայն փաստը, որ ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում, ակնառու խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին, ինչը հատուկ է թշնամու ձեռագրին։ Եվ այստեղից պարզ երևում է, որ նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու և նրանց հարազատներին անորոշ ու տագնապալի վիճակում պահելու գործով»,- գրել է Ղարամյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում