Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:27 16-07-2024

Մենք դուրս չենք գա Կոմիտասի շուկայից, սա գյուղացունն է. առևտրական

Ինչպես գիտենք, կառավարությունը տասնյակ տարիներ գործող Կոմիտասի շուկան պատրաստվում է ապամոնտաժել՝ շենք կառուցելու նպատակով։ Առևտրականներին հորդորել էին մինչև մարտի 20-ը ազատել տարածքը։

Ամիսներ են անցել կառավարության այդ որոշումից, սակայն, բարեբախտաբար շուկան դեռ գործում է։

Oragir.News-ն այսօր՝ հուլիսի 16-ին, շրջեց շուկայում, զրուցեց առևտրականների հետ, փորձեց պարզել, թե այս շրջանում որն է կառավարության լռության պատճառը, ինչ է ասվել շուկայում առևտուր անողներին։

Oragir.News-ի հետ զրույցում Կոմիտասի շուկայի առևտրականներից տիկին Ելենան ասաց, որ նրանց թույլ են տվել ևս 6 ամիս աշխատել. «Վերջնաժամկետ մենք չգիտենք, իրենք պետք է ասեն։ 6 ամիս հետո կգան, կասեն՝ մնալո՞ւ ենք, թե՞ դուրս ենք գալու»։

Տիկին Ելենան վստահ է՝ այս անգամ արդեն տարածքը չեն լքելու։

«Մենք որոշել ենք՝ ոչ էլ դուրս ենք գալու։ Շուկան գյուղացունն է, շուկան մերն է, մենք էլ աշխատելու ենք։ Մենք դուրս չենք գա»,- ասաց նա։

Մեկ այլ առևտրական հույս հայտնեց, որ շուկան չի փակվի։

«Ես կարծում եմ, որ այս կառավարությունը կգնա, մեկ ուրիշը կգա ու մեր մասին կմտածի։ Ամեն վայրկյան գոռում են ժողովրդավարություն, բայց ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում։ Ամեն պարագայում ժողովրդին տշում են ստեղից ընդեղ»,- նշեց նա։

Առևտրականները նաև հավելեցին, որ շուկան փակվելու այս խոսակցությունների արդյունքում նաև առևտուրն է տուժել։

«Էս խաղերից հետո առևտուրը նստեց, կեսից շատը չեն իմանում, որ նորից աշխատում ենք»,- ասաց շուկայում առևտուր անող քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ առևտրականներին հորդորել էին մինչև մարտի 20-ը ազատել տարածքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով