Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:22 16-07-2024

Թոխմախի լճի աներևույթ կողմը. մարդկանց ու աղբի համակեցությունը

Երևանի Վարդավառի լճի (Թոխմախի լիճ) հարակից այգուն, հավանաբար ոչ բոլորն են ուշադրություն դարձնում։ Oragir.News-ն այսօր՝ հուլիսի 16-ին, արձանագրեց, որ քաղաքի այս կանաչ տարածքի մի հատվածը աղբի մեջ կորած էր։ Շատ էին տարբեր խմիչքների շշերը, աղբի տոպրակները, ուտելիքների մնացորդները, տուփերը և այլն։ Քաղաքացիները դա կապում էին այստեղ իրենց բացօթյա հանգիստը վայելողների հետ, ովքեր իրենցից հետո այսպիսի աղբ են թողնում ու հեռանում։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում Թոխմախ լճի հարակից այգին ամբողջությամբ մաքրելու խնդրին։

Oragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց նաև, որ այգու մի հատվածը բավականին մաքուր տեսք ուներ։ Տարեց քաղաքացիները գոհ էին այդ մաքուր հատվածից։ Շատերը հաճախ այցելում են այգի, ինչպես իրենք նշեցին, առoրյա հոգսերից կտրվելու, հաճելի ժամանակ անցկացնելու համար։

Հատկանշական է նաև այն, որ այգու այցելուները չէին նեղվում այգու մի հատվածում թափված աղբի առկայությունից։ Ավելին, նրանց մեծ մասը համարում է, որ սա Երևանի ամենամաքուր այգիներից մեկն է, նշում, որ շատերն են այստեղ գալիս, հատկապես երեկոյան ժամերին։ Այստեղ մարդիկ հաճախ են ձկնորսությամբ զբաղվում, և նրանց թվում շատ են այլազգիները, օրինակ՝ հնդիկները։

«Մենք միշտ էլ լինում ենք այգում, որովհետև ես շատ եմ սիրում այգու թռչուններին, միշտ կերակրում եմ նրանց, արդեն 30 տարի»,- ասաց Ասյա տատը։

«Շատ գոհ ենք այգու մաքրությունից, շատ լավ մաքրում են, ամեն տեղ մաքուր են պահում, մարդիկ էլ կուլտուրական են, զիբիլ չեն թափում, Մհերը դա իհարկե վերահսկում է, ամբողջ օրը լինում եմ այգում, ոչ մի անշնորհք բան չեմ տեսել»,- հավելեց Լիդիա տատը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով