copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:43 14-07-2024

Ալկարասը Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում հաղթեց Ջոկովիչին

Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կարլոս Ալկարասը Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ, ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին։

Իսպանացին հաղթել է 6:2, 6:2, 7:6 հաշվով: Հանդիպման տևողությունը 2 ժամ 27 րոպե էր։

Թենիսիստների անձնական հանդիպումներում հաշիվը հավասարվեց՝ 3:3։ Թենիսիստները ևս մեկ հանդիպում են անցկացրել 2023 թվականին ցուցադրական մրցաշարի շրջանակում։

Կարլոս Ալկարասը կարիերայի ընթացքում չորրորդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Նա երբեք չի պարտվել այս մրցաշարերի եզրափակիչում։

Կարլոսն առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Չնայած տիտղոսը նվաճելուն, նա կշարունակի մնալ երրորդ ռակետը ATP-ի վարկանիշային աղյուսակում:

Գավաթը Ալկարասին հանձնել է Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որը երկրորդ անգամ էր հանրությանը ներկայանում այս տարվա մարտ ամսից հետո, երբ հայտարարեց իր հիվանդության մասին։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը