Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 10-01-2022

Նովակ Ջոկովիչին Ավստրալիայում կրկին ձերբակալել են

Ավստրալիայում կրկին ձերբակալել են աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին։ Դա արել է երկրի սահմանապահ ծառայությունը, հայտնում է լրագրող Քսենյա Պավլովիչը Twitter-ի իր էջում։ Ենթադրվում է, որ Ջոկովիչին այնուամենայնիվ ցանկանում են արտաքսել երկրից։

Ավելի վաղ Մելբուռնի դատարանը չեղարկել էր Ջոկովիչի ավստրալական վիզան անվավեր ճանաչելու որոշումը՝ նրան թույլ տալով մուտք գործել երկիր։

Սակայն, ինչպես հաղորդում է The Age-ը, ավստրալացի պաշտոնյաները միևնույնն է չեն հավատում, որ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ պատվաստումների օրինական բժշկական հակացուցում ունի։ Ելնելով դրանից՝ նրանք դիտարկում են վիզան կրկին անվավեր ճանաչելու հնարավորությունը։

Հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել է Ավստրալիա՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը։ Այն կմեկնարկի հունվարի 17-ին, Մելբուռնում: Ջոկովիչի երկիր մուտք գործելու վիզան անվավեր է ճանաչվել, քանի որ, ըստ ավստրալացի պաշտոնյաների, նա բավարար ապացույցներ չի ներկայացրել COVID-19-ի դեմ պատվաստումների հակացուցում ունենալու վերաբերյալ: Մարզիկը ժամանակավոր կալանքի տակ է հայտնվել հյուրանոցում, որտեղ մնացել է մինչև բողոքարկման քննության ավարտը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան