copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:44 12-07-2024

Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ․ Էրդողան

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կհաստատվի։ Այդ մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի մինչև այս տարեվերջ։

«Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ․․․Հայաստանի վարչապետի հետ մեր շփումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի