Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:24 11-07-2024

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

«Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ համար: Կարևոր է, որ դուք ձեր արժեքային համակարգն ունենանք, արժանապատիվ ապրեք, լինեք ազատ և ապրեք ազատ երկրում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարևոր է ապրել այնպիսի մի երկրում, այնպիսի միջավայրում, որտեղ կարող եք ինքնադրսևորվել:

Եղեք համարձակ, իրականացրեք այն բոլոր նպատակները, որ ձեր առջև դրել եք և նաև ճիշտ գնահատեք ձեր հնարավորություններն այդ նպատակներին հասնելու համար: Երբեք մի գայթակղվեք շատ հեշտ ձեռք բերվող արժեքներով, կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, ամեն ինչի համար պետք է աշխատանք, ամեն ինչի համար պետք է ձգտում: Միշտ վստահ եղեք, որ ձեր գիտելիքներն ու ձեռքբերումները գնահատվելու են: Ձեր շրջապատում, ձեր ընտանիքում, հասարակության մեջ գնահատվելու եք որպես մարդ, որն ունի այդ արժեքները, որպես մարդ, որը ձեռքբերումներ ունի, որպես մարդ, որը կարողացել է ինքն իր նպատակներին հասնել:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ անձնական կյանքում, նորանոր ձեռքբերումներ: Իրականում վստահ եմ, որ դուք որպես ազատ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի հաջողություններ կունենաք և կանեք, երևի, ամենակարևորը պետության համար՝ կկառուցեք այն երկիրը, որտեղ մենք բոլորս երազում ենք ապրել, որտեղ կլինենք երջանիկ, որտեղ կյանքը կլինի բարեկեցիկ և մենք, իրոք, մեր ստեղծարար կարողությունները բոլորս միասին կկարողանանք իրականություն դարձնել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան