Ներքին 2 տարի առաջ - 20:14 09-07-2024

Երևանում Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարների հետ

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին:

Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանը խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ անհավանական ճամփորդության մասին: Նա սիրով պատասխանել է նաև երկրպագուների հարցերին, փոխանցել իր փորձը:

Քևին Սփեյսին գրառում է արել կինոգործիչների միության պատին. «Շնորհակալություն հրաշալի ուղևորության և այս գեղեցիկ կինոփառատոնի համար: Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»:

Ամենից շատ դիտված