Քաղաքացիների շրջանում ավելացել են դժգոհությունները խմելու ջրի որակից։ Բազմաթիվ բնակիչներ ահազանգում են, որ ծորակից հոսող ջուրն ունի տհաճ հոտ, անսովոր գույն կամ պղտորություն։ Թեև մարդիկ կանոնավոր վճարում են ջրամատակարարման համար, սակայն այն անվտանգ չհամարելով՝ ստիպված լրացուցիչ ծախսեր են անում և շշալցված ջուր գնում։
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական հարթակներում տևական ժամանակ է, ինչ անդրադառնում է ջրամատակարարմանն առնչվող խնդիրներին, հասցեագրում քաղաքացիների բողոքները և պարզաբանումներ պահանջում պատասխանատու կառույցներից։
Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով խմելու ջրի որակի խնդրին, որպես օրինակ՝ մատնանշում է Արցախի պողոտայի ջրամատակարարումը՝ հավաստելով, որ այդ տարածքի ջուրը պիտանի չէ խմելու համար։
Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։