«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անցյալ տարի տնկած 3 թանկարժեք տնկի Սայաթ-Նովայի փողոցի ամենասկզբում, Օպերայի դիմացի մայթում, երեքն էլ վարի են գնում... Չգիտեմ հիվանդությունից է, թե ինչից։ «Սակուռաշեն դարձած իմ Բորդյուրաշեն»։
Առնվազն 50-60 հազար արժի ամեն տնկին ու չեմ պատկերացնում, թե ինչքան էլ փող են դուրս գրել հին, սաղարթախիտ, առողջ ծառերը կտրելու, տեղը սրանք տնկելու և, իբր, խնամելու համար:
[ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկնաբանություններում հուշում են, որ այս տնկիներն ամեն մեկը 150 հազար դրամ է արժեցել]»։