copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 09-07-2024

Բյուրական գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 9-ին՝ ժամը 13:48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 15։20-ին։ Գյուղի «Կալեր» կոչվող հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված