copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 09-07-2024

ՆԳՆ-ն միտումնավոր վնասում է ավտոերթին մասնակցած քաղաքացիներին

Oragir.News-ը ավելի վաղ անդրադարձել էր քաղաքացիների ահազանգերին, որ մայիսի 30-ին Կառավարության շենքի մոտ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ավտոերթի մասնակիցների մեքենաները առգրավվել, տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչև օրս չեն վերադարձվում։

Դեպքից գրեթե 2 ամիս է անցել, սակայն խնդիրը դեռ շարունակում է օդում կախված մնալ։ Իշխանություններն փաստացի կալանքի տակ են պահում քաղաքացիների ավտոմեքենաները՝ առանց իրավական հիմքի։

Oragir.News ահազանգած քաղաքացին պատմեց, որ e-request.am կայքում դիմում է գրել ՆԳ նախարարին և մեկ ամսից ավելի սպասել պատասխանին։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունից վերջապես ստացել է «սպասված» պատասխանը։

Քաղաքացուն ոստիկանությունից պատասխանել են, որ պազվել է՝ դիմումով նշված ավտոմեքենայի սեփականատերը հանդիսանում է այլ անձ, ուստի խախտվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջը, հետևաբար այն քննարկման ենթակա չէ։

«Նամակի մեջ նշվում է, որ մեքենայի սեփականատերը այլ անձ է»,- ասաց քաղաքացին, հավելելով, որ ծիծաղելի է սպասել 1 ամիս նման պատասխանի։

Փաստացի՝ նման պատասխանի համար նույնիսկ կարիք չկար գրավոր դիմում գրելու։ Հատկանշական է, որ ոստիկանությունը քաղաքացուն նման «հանճարեղ» պատասխանն ուղարկում է գործի հանրային հնչեղություն ստանալուց հետո։

Հաշվի առնելով նման մոտեցումն ու անպատասխանատու վերաբերմունքը, ևս մեկ անգամ ապացուցվում է այն թեզը, որ քաղաքացու ավտոմեքենան չվերադարձնելու խնդիրը կապված է ոչ թե սեփականատիրոջ տվյալների լրացման, այլ քաղաքական դրդապատճառների հետ։ Այսինքն՝ սա քաղաքական հալածանքի դրսևորում է, ՆԳՆ-ն միտումնավոր վնաս է պատճառում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթին մասնակցած քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված