copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 09-07-2024

Team-ային թալան. բաժանորդները բողոքում են, Team-ը` հերքում

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք քաղաքացիների ահազանգների մասին Team Telecom-ում տեղի ունեցած սակագնի անակնկալ փոփոխություն հետ կապված։ Քաղաքացիները բողոքում են, որ սակագինը բարձրացվել է առանց բաժանորդի հետ համաձայնեցնելու։ Շատերն նույնիսկ չեն իմացել սակագնի բարձրացման մասին։ Արդյունքում շատերի մոտ փաթեթի ակտիվացումը ձախողվել է, մարդիկ խոսել են 19․9 դրամ/րոպե և ինտերնետից օգտվել 29 դրամ/ՄԲ սակագնով։

Այսպիսով՝ լիցքավորած գումարը շուտով սպառվել է, ինչից հետո միայն շատերը բացահայտել են, որ Team-ը «գցել է» իրենց և ստիպված են եղել նույն ամսում ևս մեկ անգամ լիցքավորել։

Oragir.News-ը կապ հաստատեց Team Telecom-ի հետ, սակայն այնտեղից հերքեցին շրջանառվող լուրերը, ասելով, որ ապրիլի 25-ին բոլոր բաժանորդներն այդ մասին sms հաղորդագրությամբ տեղեկացվել են․

«Նշեմ, որ ապրիլի 25-ին բոլոր բաժանորդները ստացել են հաղորդագրություն և տեղեկացել են սակագնային փոփոխության մասին, ոչ միայն սակագնային փոփոխությունը կատարվել է, որ թանկացվել է սակագինը այլ նաև փաթեթի ներառումները ամբողությամբ փոփոխվել են»,- ասաց օպերատորը։

Team Telecom-ից նաև հայտնեցին, որ նրանք ևս բաժանորդներից ունեցել են բողոքներ, սակայն ընկերությունն այդ ժամանակ հայտ է բացել, որպեսզի վերահաշվարկ կատարվի։

Այսպիսով՝ հանրային ծառայություն մատուցող ընկերությունը պնդում է, որ սակագինը բարձրացնելու մասին sms է ուղարկել բաժանորդներին։ Սակայն սակագինը բարձրացվել է առանց նախապես բաժանորդի հետ համաձայնեցնելու։ Սա կարևոր հանգամանք է։ Եթե պայմանագրով այսպիսի կամայականություն վերապահված չէ Team-ին, ապա սա ապօրինություն է։ Իսկ եթե վերապահված է, ապա կարող ենք ասել, որ սա անարդար պայմանագիր է, որն իրավունք է տալիս ընկերությանը ցանկացած պահի կամայականորեն բարձրացնել սակագներն ու հավելյալ ծախսային բեռի տակ գցել բարեխիղճ ու հավատարիմ հաճախորդներին։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի