copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 08-07-2024

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանն ընդունել է աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են կավագործության, կարպետագործության, ասեղնագործության և երգի արվեստարաններ։

Գլխավոր դատախազը և մարզպետը շրջայց են կատարել Կենտրոնում, որտեղ մշակութային կառավարիչ Շուշան Հայրապետյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակութային ծրագրերին մասնակցող կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքները, Կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտների հարցերն ուղղված են եղել մասնագիտական կողմնորոշման, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներին: Անդրադառնալով կոռուպցիոն երևույթների նկատմամբ Դատախազության անհանդուրժողականությանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Կոռուպցիան միայն կաշառքը չէ. կոռուպցիայի դրսևորում է նաև հովանավորչությունը: Կոռուպցիոն հանցագործություններն ուղեկցվում են ֆինանսական տարբեր հանցավոր սխեմաներով, որոնք միտված են ոչ օրինական դրամական միջոցներն օրինականացնելուն: Ի վերջո, կոռուպցիան երևույթ է, որը խլում է ձեզնից. այն դրամական միջոցները, որոնք պետք է ուղղվեին ձեր կրթությանը, ձեր բարեկեցիկ կյանքին, կոռուպցիոն սխեմաներով մասնավորեցվում են: Դատախազության թիվ մեկ պարտականությունն է կանխել այն, իսկ եթե չենք հասցրել՝ ուրեմն պատժել, պատժել շատ խիստ»:

Հարցուպատասխանին հաջորդել է մաստեր կլասը՝ կավագործության դասընթացավար Անի Ղազարյանի կողմից:

Աշակերտներն Աննա Վարդապետյանին հրավիրել են շրջել գյուղում, որի ընթացքում պատմել են իրենց գյուղի պատմությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել