Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:33 06-07-2024

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրապարակել է կառավարության կազմը

Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը, որը հուլիսի 5-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իր կաբինետի կազմը։

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունում պաշտոնների մեծ մասը ստանձնել են Սթարմերի կուսակիցները, որոնք նախկինում եղել են պաշտոնական ընդդիմության ստվերային կաբինետի անդամներ, հայտնել է Deutsche Welle -ն։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլերի պաշտոնը ստանձնել է Ռեյչըլ Ռիվզը՝ դառնալով պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Փոխվարչապետ է նշանակվել Լեյբորիստական ​​կուսակցության փոխնախագահ Անգելա Ռայները։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Իվետ Կուպերը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար է դարձել Դեյվիդ Լամմին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Ջոն Հիլին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան