Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:38 13-07-2022

Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը կընտրվի ութ թեկնածուներից

1922 թվականի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գրեհեմ Բրեյդին, որը միավորում է թորի-խորհրդարանականներին և պատասխանատու է կուսակցության հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացի համար, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը կընտրվի ութ թեկնածուներից, գրանցման գործընթացն ավարտված է։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության առաջին փուլ են անցել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը, ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթը, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սյու-Էլեն Բրեյվերմենը և պատգամավոր Քեմի Բեյդնոքը:

Ավելի վաղ Բրեդին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել