copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:25 05-07-2024

Աբովյանի քաղաքապետարանի մոտ բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Բժիշկները մոտոցիկլավարին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա նոր կանչ ստանալով՝ վերադարձել են դեպքի վայր և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Toyota»-ի վարորդին. վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Toyota»-ի վարորդը, քանի որ մոտոցիկլը գլխավոր ճանապարհով ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը, այդ տեղեկությունը նախաքննության ընթացքում կա՛մ հաստատվելու է, կա՛մ հերքվելու է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը մոտոցիկլավարի ծննդյան օրն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել