copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:15 03-07-2024

Արցախ վերադառնալու երազանքի մասին. «Դիզակ Արտ»-ի սաները շուռ են տալիս աշխարհը

Արցախցի երեխաների մասնակցությամբ ներկայացում է բեմադրվում «Ես շուռ եմ տալիս աշխարհը» խորագրով՝ ըստ Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը», «Քարտեզի առջև» պատմվածքների։ Բեմադրությունը՝ Սրբուհի Բալայանի։

Oragir.News-ը զրուցեց «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանի հետ, պարզելու ներկայացման թիրախներն ու ասելիքը։

«Ներկայացման շրջանակներում «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի երեխաները տարբեր գեղարվեստական միջոցներով պատմելու են իրենց տներից հեռանալու, նոր միջավայրում հայտնվելու մասին, և թե ինչերի են պատրաստ հանուն հայրենիքի։ Երեխաները պատմելու են նաև Արցախ վերադառնալու իրենց նվիրական երազանքի մասին»,- ասաց կենտրոնի համահիմնադիրը։

Երազիկ Հայրիյանը տեղեկացրեց, որ «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը Երևանում հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից և տեղահանումից հետո։ Կենտրոնի բոլոր երեխաները Արցախից են։ Կենտրոնն ունի 150-ից ավելի աշակերտներ։

Ներկայացումը տեղի է ունենալու հուլիսի 9-ին Երգի պետական թատրոնում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում