Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:05 25-01-2024

Սրանք ինչ իշխանավոր, ձեռքերը դնում են Աստվածաշնչին, երդումներ են տալիս, շուռ են գալիս ու մոռանում. Շիրակի թեմի քահանա

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանա Տեր Եզնիկ քահանա Գալստյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հոգևորականների հասցեին հնչող մեղադրանքներին, որ խառնվում են քաղաքականությանը, ասում է`եկեղեցին դարեր շարունակ կանգնած է եղել ժողովրդի կողքին և լիարժեք իրավունք ունի բարձրաձայնելու այն մտահոգությունների մասին, որոնք տեսնում է։

«Եկեղեցին միշտ չափավորությունը պահում է, մենք մեր գործը չենք թողել և ընկել քաղաքականության հետևից, սակայն լինելով հոգևորական՝ նաեւ էս ազգի մի մասնիկն ենք, մենք էլ ենք հայ, մենք էլ ենք մտահոգվում էս բոլոր անհարթությունների համար»,-ասում է Շիրակի թեմի քահանան։

Տեր Եզնիկ քահանա Գալստյանի խոսքով՝ մեր փրկությունը մեր խոհեմության մեջ է։

Քահանան ասում է`այս իշխանությունները ո՛չ իշխանավոր են, ո՛չ թագավոր. ձեռքերը դնում են Աստվածաշնչի վրա, երդումներ են տալիս, շուռ են գալիս ու մոռանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի