Ներքին Տեսանյութ Օրակարգ 1 տարի առաջ - 21:00 02-07-2024

Օրակարգ. Արտահերթ ընտրությունից իշխանությունն է վախենում. Գեղամ Մանուկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։

Հարցազրույցի շրջանակնեում Գեղամ Մանուկյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, դրա հանգուցալուծման եղանակների, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, խորհրդարանական ընդդիմությանն ուղղված մեղադրանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հենց իշխանությունն է վախենում։

«Ընդդիմությունն ամեն րոպե պետք է պատրաստ լինի և պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Դա հենց իշխանությունների վախն է, որ արտահերթ ընտրություն չեղավ։ Այլ հարց է, որ իրենք փորձում են մանիպուլացնել։ Երբ տեսնում են, որ այդ շանտաժը չի անցնում, իրենք էլ ասում՝ եթե ընդդիմությունը մանդատները դնի էլ, արտահերթ ընտրություն չի լինի»,- ասաց նա։

Մանուկյանը նաև շեշտեց, որ անկախ անձերից՝ Հայաստանի հաջորդ իշխանությունը լինելու է կամիկաձե և ինքնասպան։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը