copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 21:56 23-03-2026

RAF 07 մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը

Լույս մարտի 29-ի գիշերը Տամպայում կկայանա RAF 07 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին կայացած նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով և գոտեմարտին հաջորդած աղմկահարույց ծեծկռտուքով։

Մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում գորգ դուրս կգան UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Քոլբի Քովինգթոնն ու Դիլոն Դենիսը, ով հայտնի է իր սկանդալային վարքագծով և Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ունեցած հակամարտությամբ։ Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև Ահմեդ Տաժուդինով - Քայլ Սնայդեր հակամարտությունը։

RAF 07 մրցաշարի ուղիղ հեռարձակումը կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին և հասանելի կլինի Fox Nation սթրիմինգային հարթակում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր