copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:50 29-06-2024

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նախատեսում են մեծ համաներում հայտարարել

Բանտարկյալների մեծ համաներում է նախատեսվում Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ։

Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է NewsGeorgia-ն։
«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք նախաձեռնել համապատասխան օրինագիծ (խորհրդարանում)»,- ասել է նա։

Կառավարությունում ակնկալում են, որ նախաձեռնության քննարկումները կշարունակվեն խորհրդարանի արտահերթ նիստում հուլիսին, իսկ վերջնական ընթերցմամբ օրենքը կընդունվի սեպտեմբերին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ հոդվածների ցանկը, որոնց վրա կտարածվի համաներումը, արդեն որոշված է։ Նա չի նշել, թե քանի բանտարկյալի դա կվերաբերի, բայց ասել է, որ նպատակներից մեկը Վրաստանի բանտերում պահվողների թվի «լուրջ կրճատումն է։

«Մեզ մոտ բանտերում պահվում է մոտ 10 հազար բանտարկյալ։ Կարեւոր է, որպեսզի նրանց թիվը լրջորեն կրճատվի առաջիկայում, որպեսզի մոտենանք օպտիմալ եվրոպական ցուցանիշին։ Դրա համար ցանկալի է կրճատել բանտարկյալների թիվը առնվազն մոտ մեկ երրորդով։ Մենք կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ավանդ կներդնի այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի