Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:00 28-06-2024

«Թրամփը ջախջախեց Բայդենին», «խուճապ՝ Դեմոկրտական կուսակցությունում». Բայդեն-Թրամփ բանավեճի արձագանքները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երեկ տեղի ունեցել նախագահի թեկնածուների՝ գործող նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը՝ ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում։

Հաղորդվում է, որ տարբեր գնահատականներով Թրամփը գերազանցել է ԱՄՆ ներկայիս առաջնորդին։

Բանավեճի ժամանակ Թրամփն ավելի շատ է խոսել, քան Բայդենը։ Բանավեճի ողջ ընթացքում Թրամփը խոսել է 40 րոպեից մի փոքր ավելի, Բայդենը՝ 36 րոպեից մի փոքր պակաս, վերջինս հաճախ իր ասելիքն ավարտել է ավելի շուտ, քան կսպառվեր իր ժամանակը, ինչպես նաև հաճախակի մոլորվել է, կորցրել մտքի գիծը և խռպոտ ձայնով խոսել մրսածության պատճառով։

CNN-ը հրապարակել է հեռուստաբանավեճի վերաբերյալ իր անցկացրած սոցհարցման արդյունքները. հեռուստադիտողների 67%-ը համոզմունք է հայտնել, որ Թրամփը գերազանցել է Բայդենին։

Հատկանշական է, որ CNN-ը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողների շուրջ 55%-ը համոզմունք էր հայտնել, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

Բանավեճից հետո Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է, որ հեռուստաբանավեճի շրջանակում հաղթանակ է տարել գործող նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։ «Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Թրամփը բանավեճերում պատմական ավագույն ելույթն ու հաղթանակն է ցույց տվել ընտրողների լսարանին՝ հստակ հասկացնելով, թե ինչպես է նա բարելավելու յուրաքանչյուր ամերիկացու կյանքը»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ բանավեճի ընթացքում նախկին նախագահը խոսել է գնաճի կրճատման, սննդամթերքի, բնակարանների, բենզինի արժեքի նվազեցման պլանների, ինչպես նաև հարավային սահմանի անվտանգության ապահովման և բայդենյան միգրանտների հանցավորության ալիքից պաշտպանվելու իր առաջին ժամկետի ընթացքում հաջողության հասած քաղաքականության վերադարձի պլանների մասին։

Թրամփի ներկայացուցիչները Բայդենին մեղադրել են նաև ստելու, պատմություններ հորինելու և կյանքը պակաս թանկ և անվտանգ դարձնելու ծրագիր ձևակերպելու անկարողության մեջ։ «Ջո Բայդենի անկարողության պատճառով մեր երկիրը ներսից կրակի մեջ է, մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, բայց Դոնալդ Թրամփին նախագահ ընտրելով` առաջին իսկ օրվանից կարող ենք շտկել դա և վերադարձնել ամերիկյան երազանքը»,- հայտնել են Թրամփի շտաբից։

Ավելի ուշ CNN-ը՝ իր աղբյուրներին հղումով, տեղեկացրել էր, որ Դեմոկրատական կուսակցությունը Բայդենի ելույթից հետո խուճապի մեջ է։ Նշվում է, որ որոշ աղբյուրներ հայտարարում են Դեմոկրատական կուսակցությունում խնդիրների առկայության մասին, իսկ մյուսներն ամփոփում են բանավեճի արդյունքները շատ ավելի կտրուկ ձևով։

Բանավեճում Թրամփի գերակայության մասին են վկայում նաև միջազգային լրատվամիջոցների այսօրվա գլխագրերը. մասնավորապես The Wall Street Journal-ը բանավեճը ներկայացրել էր «Թրամփը ջախջախում է Բայդենին բանավեճի ժամանակ» վերտառությամբ հոդվածով, իսկ The New York Times-ը հայտնել էր ամոթալի բանավեճի և Դեմոկրատական կուսակցության շրջանում առկա խուճապի մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերի 5-ին։





Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին