copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:33 25-06-2024

Teach dance-ը հնարավոր է ակտիվացնել բաժանորդի քայլերի հերթականությամբ․ Ucom-ը պարզաբանում է

Oragir.News-ը ավելի վաղ գրավոր հարցում էր ուղարկել Ucom ընկերություն՝ չբաժանորդագրված ծառայության դիմաց գումարի գանձման վերաբերյալ։ Գրավոր հարցմանն ի պատասխան ընկերությունը տեղեկացրել է, որ Teach dance ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն բաժանորդի ակտիվ գործողությունների հերթականությամբ։

«Մասնավորապես՝ միացված Wifi-ով ծառայությունը ակտիվանում է հետևյալ կերպ։ Համարը մուտքագրվում է կայք, բաժանորդը ստանում է կոդ, որը մուտքագրելուց բացվում է տեղեկացնող պատուհան՝ «այո» և «ոչ» տարբերակներ պարունակող։ Բաժանորդագրությունը տեղի է ունենում միայն «այո» սեղմելուց հետո։ Եթե բաժանորդը սեղմի «ոչ», ապա բաժանորդագրություն տեղի չի ունենա։

Շարժական ինտերնետով հնարավոր է,որ համակարգը նույնականացնի հեռախոսահամարը և այն ձեռքով մուտքագրելու կարիք չլինի։ Բայց ծառայությունը չի ակտիվանում, բացվում է տեղեկացնող պատուհան, որը պարունակում է «այո» և «ոչ» տարբերակները։ «Այո» սեղմելուց հետո միայն բաժանորդագրությունը հնարավոր է դառնում։ Եթե բաժանորդը սեղմի «ոչ», ապա բաժանորդագրություն տեղի չի ունենա։

Բաժանորդագրությունը ակտիվանալուն պես բաժանորդը ստանում է տեղեկացնող SMS, որտեղ նշված է նաև ապաակտիվացման մասին տեղեկությունը։

Առաջին օրը գումար չի գանձվում, քանի որ այն համարվում է փորձնական շրջան։ Փորձնական շրջանի ավարտից հետո բաժանորդը նույնպես ստանում է SMS, որտեղ նշվում է անվճար շրջանի ավարտի մասին։

Բաժանորդի փոխարեն ոչ ոք չի կարող նրան բաժանորդագրել որևէ ծառայության։ Բաժանորդը անցնում է քայլերի և ծանուցումների շարք։

Կից ներկայացնում ենք նաև քայլերի հերթականության սքրինշոթերը»,-ասված է Ucom ընկերության պատասխանի մեջ։



Հիշեցնենք՝ Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացիներից ահազանգեր է ստանում,որ Ucom ընկերությունն ամիսներ շարունակ խաբել է իրենց՝ գանձելով օրական 75 դրամ ՝ հիմնավորելով, որ նրանք, իբր՝ բաժանորդագրվել են Ucom-ի կայքում գովազդվող Teach dance-ին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս