Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:53 25-06-2024

Աղբը դասակարգում ենք, բայց ժողովուրդը դրան չի սովորում․ հարցում

Գրեթե ողջ աշխարհում աղբի տեսակավորումը վաղուց դարձել է հասարակության կենցաղի մի մասնիկ, Հայաստանում այդ մշակույթը այդքան էլ զարգացած չէ, և այն դանդաղ տեմպերով է առաջ շարժվում։

Հայ հասարակության մի ստվար զանգավածի համար աղբի տեսակավորումը ավելորդ ժամանակի վատնում է, մի մասի համար էլ՝ այս պահին մեր երկրի համար ոչ առաջանային խնդիր։

Արդեն տևական ժամանակ է Երևանի որոշ վարչական շրջաններում տեղադրված են տեսակավորման թափոնամաններ։ Դրանք ճիշտ օգտագործելու համար պարզապես պետք է տանն առանձնացնել վերամշակելի թափոնները։ Սակայն դա ոչ բոլորն են անում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ արդյոք իրենք դասակարգո՞ւմ են աղբն ու առանձնացնում թափոնները։

«Այո՛, ես ինքս դասակարգում եմ, տոպրակն առանձին, շիշն առանձին, թուղթն առանձին։ Բայց մեր ժողովուրդը չի սովորելու դրան, էլի բերելու են բռի լցնեն»,- ասաց մի տղամարդ։

Քաղաքացիներից մի քանիսը դժգոհեցին, որ իրենց համայնքներում դեռևս չկան առանձնացված աղբամաններ, և իրենք էլ ստիպված ամբողջ աղբը լսցնում են 1 աղբամանի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի