copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:27 25-06-2024

Միասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո. Ավինյան

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել, այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում, նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի, հաշվի առնելով, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի ենթադրվում»,-ասաց Ավինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հայտարարեց, որ 171 նոր ավտոբուսները գիծ կմտնեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ հունվարի սկզբից:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը մարտին ընդունել է տրանսպորտի թանկացման ու միասնական տոմսային համակարգին անցնելու որոշումը։ Քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ տրանսպորտային նոր համակարգը հնարավոր չէ հին գներով շահագործել:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում