copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:11 22-06-2024

Արցախի վրա, բացի թշնամի հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում. Թևան Պողոսյան

«Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչյան տարածքը դա Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա»,- գրել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
«Ստացվում է, որ Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։

Մի հատ պատկերացրեք նման բան ԱՄՆ, ՌԴ, կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների վրա։ Հատուկ այդ երկրները նշեցի, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ երկրներ։

Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվողի հասանք։
Իրավացի էր մեր ազգային հերոսը` ասելով, որ կորցնելով Արցախը շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։ Դարպաս ջարդել՝ հայը հայի հետ բանակցել, խոսել, հոգ տանել, ... ասա որը ասես, որը մնա։

Հրաման կատարելը նույնպես պատիվ պետք է բերի, հատկապես երբ երթում եք տալիս, տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և մի գուցե նույնիսկ հերոսություններ արել։ Վայ մեզ, այս ու՞ր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը