Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:07 21-06-2024

Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրել է Արցախի ներկայացուցչությանը

Բագրատ Սրբազանը քիչ առաջ Կիրանցից վերադարձավ Երևան ու անմիջապես այցելեց Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

Նրան այստեղ ջերմ ընդունելության արժանացրին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները շենքի մուտքի մոտ սպասում էին Բագրատ Սրբազանին, որտեղ էլ ողջունեցին նրան։

Մինչև հանդիպման մեկնարկը Բագրատ Սրբազանն ասաց, որ ցանկանում է իր ավտոմեքենան նվիրել Արցախի ներկայացուցչությանը։

Հիշեցնենք՝ այսօր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա «քրեական վարույթի շրջանակներում է» արվում։

Ամենից շատ դիտված