Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:36 11-06-2024

Ցուցարարները ԵՄ ներկայացուցչությանը կոչ արեցին արձանագրել մարդու իրավունքների խախտումները

Երևանի փողոցներով իրազեկման երթ իրականացնող Սրբազան շարժման մասնակիցները կանգ է առել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև։

Շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը, ցույցի մասնակիցների անունից կոչ արեց ԵՄ պատվիրակությանը հստակ գնահատականներ հնչեցնել պատգամավորների, լրագրողների, անչափահասների, կանանց նկատմամբ վերեջերս տեղի ունեցող բռնությունների, ապօրինի, շինծու գործեր կարելու, մարդկանց հանիրավի կալանքի տակ պահելու դեպքերի վերաբերյալ։ Շարժման ներկայացուցիչը քննադատեց ԵՄ պասիվ դիրքորոշումը նաև Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ, պահանջելով ԵՄ-ից հստակ գնահատականներ։

Նշենք, որ ցուցարարները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում, կոչ անելով քաղաքացիներին միանալ ժողովրդական շարժմանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտան մնում է փակ։ Ցուցարարները վրաններ են տեղադրել։

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր խմբակցությունները առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ գումարել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծն ընդունելու հարցով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել