copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 20-06-2024

Գերմանական պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Գերմանիայի զարգացման համագործակցության հայաստանյան գրասենյակի քաղաքականության ավագ պատասխանատու, Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (HoD) ներկայացուցիչ Անժելիկա Սուելզենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչներ։

Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկայացուցչական կազմով գալու համար և հաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու հարցում։

Հանդիպման ընթացքում ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները՝ շեշտելով բալանսավորված քաղաքականություն վարելու, հարևան պետությունների հետ համագործակցելու անհրաժեշտությունը։

Վարդանյանը խոսել է նաև արևային էներգետիկայի զարգացման կարևորության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ արևային կայանների չափաբաժինը Հայաստանի էներգետիկ համակարգում ավելանում է։

Պատվիրակության ղեկավար Անժելիկա Սուելզենը նշել է, որ էներգետիկան Գերմանիայի համար մեծ կարևորություն ունեցող ոլորտ է և իրենք ուրախ են այս հարցում Հայաստանին աջակցելու համար։

Հյուրերը կարևորել են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ոլորտային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է

Ձեզ գուցե հետաքրքրի