copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 20-06-2024

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են եկել՝ պահանջելու իրավապահներից բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։ Ծնողներին է մոտեցել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մահացած զինծառայող Վալերիա Մուրադյանի մայրը նախարարին ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց ստել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած։ Խմբի մեջ էր նաև Աննա Վարդապետյանը, ասում էր, որ սրանք սպանություններ են, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեզ խոստացավ, թե ոչ մի պաշտոնական վարկած չի համապատասխանում իրականությանը, ասաց՝ գործերը միանշանակ վերաորակվելու են և հոդվածները կփոխվեն, ոչինչ չարեց, իր խոստումը չպահեց։

Գլխավոր դատախազը ստում է։ Մինչև մեր երեխեքի հանցագործների չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները վերացված են, դեպքի վայրը վերացված է, հիմա բա ի՞նչ են քննում։ Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։ Էս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։

Նախարարը ծնողների պահանջը լսելուց հետո խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ