copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:54 19-06-2024

Տեղը գաղտնի են պահում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։ Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։

Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։ Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։ ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին